Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.20-ին, Ալլա Կ.-ն դիմել է ոստիկանության Վանաձորի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում` օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, իր բնակարանից գողացել են 40.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 18-ամյա Ռուզաննա Ս.-ն:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:



























