Ամերիկյան Apple ընկերությունը պատենտավորել է Macbook-ի սենսորային տարբերակը: Պատենտավորման հայտը գրանցվել է ԱՄՆ-ի պատենտի եւ ապրանքանիշերի հարցերով զբաղվող գերատեսչության կայքում:
Ըստ Gazeta-ի, հայտում նշվում է, որ ստեղնաշարը բաժանված է երեք մասի, այդ թվում՝ թվային նիշերով ստեղների համար:
Ենթադրվում է, որ ստեղնաշարը կարձագանքի սեղմելու ուժին եւ ստեղներն ի հայտ կգան լույսի ազդեցությամբ:
Ամեն դեպքում, ոչ մի երաշխիք չկա, որ պատենտը կարող է վերաճել իրական սարքի ստեղծման, քանի որ Apple-ի բազմաթիվ հայտեր կյանքի չեն կոչվում:




























