Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զոհվածների դիերի հայտնաբերման եւ տեղափոխման գործընթացն ավարտվել է:
NEWS.am֊ի տեղեկություններով, ներկայումս պարզվում են տվյալները:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ապրիլի 8-ին ժամը 15-ից 20-ը կողմերը զերծ են մնացել ռազմական գործողություններից՝ զոհվածների դիերի հայտնաբերման եւ տեղափոխման համար:
Գործընթացը համակարգել են ԿԽՄԿ-ն եւ ԵԱՀԿ-ն:




























