Ապրիլի 8-ին մարտական գործողություններն ամբողջովին դադարեցնելու մասին պայմանավորվածության խախտման դեպքեր չեն գրանցվել: Ըստ պայմանավորվածության, կողմերը ժամը 15:00-ից մինչեւ 20:00-ն դադարեցրել են ցանկացած տեսակի մարտական գործողությունները զոհվածների դիերը հայտնաբերելու ու դուրս բերելու գործընթացը կազմակերպելու համար: Գործընթացը համակարգել են ԵԱՀԿ-ն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:
Ռուսաստանը ոչ թե Հայաստանի հովանավորն է, այլ ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը։ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար նման դեր չի խաղացել, ինչպիսին Թուրքիան` Ադրբեջանի համար: Այդ մասին «Դոյչե Վելեին» ասել է Սերժ Սարգսյանը։
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ կնքած պայմանագրերի համաձայն կշարունակի զենք մատակարարել այդ երկրին, որն իր ռազմավարական գործընկերն է։
Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այդ մասին ասել է ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Արցախի երկնքում ՊԲ հակաօդայինների կողմից հինգշաբթի ժամը 23:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հերթական գրոհային անօդաչու թռչող սարքը: NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է այդ պահը: Հիշեցնենք, որ այդ պահին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ընթանում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:











