2010 թվականի նախագահական ընտրություններում պարտվել է անձամբ Վիկտոր Յուշչենկոն, ոչ թե նրա գլխավորած կուսակցությունը` «Մեր Ուկրաինան»: Այս մասին սեպտեմբերի 24-ին, ելույթ ունենալով կուսակցության համագումարում, հայտարարել է ինքը` Յուշչենկոն:
«2010-ին պարտվել է կոնկրետ մարդ, պարտվել եմ ես եւ վերջ: Ես ուզում եմ ասել, որ դուք չեք պարտվել եւ չեն պարտվել միլիոնավոր ուկրաինացիները»,- ասել է երկրի նախկին նախագահը, հավելելով, որ, ցավոք, անցած նախագահական ընտրություններում ինքը ստիպված էր պայքարել միանգամից երկու ճակատով եւ երկուսն էլ արեւելյան ուղղությամբ:
Նշենք, որ այսօր Կիեւում տեղի է ունենում «Մեր Ուկրաինան» կուսակցության համագումարը, որի պատվավոր նախագահը Վիկտոր Յուշչենկոն է:





























