Նյու Յորքում թմրադեղերի մասին դատական գործի առնչությամբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ամերիկյան Apple կորպորացիայից պահանջելու է օգնություն iPhone սմարթֆոնի արգելաբացման հարցում՝ չնայած դատապարտյալն արդեն խոստովանել է իր մեղքը:
Դատարանի հրապարակած փաստաթղթերից հետեւում է, որ իշխանությունները միեւնույն է ունեն Apple –ի աջակցության կարիքը, որպեսզի կարողանան մուտք գործել սարք ու ուսումնասիրել դրանում գրանցված տվյալները: Ընկերությունը իր պատասխանը կտա ապրիլի 15-ին:
Սմարթֆոնը առնչություն ունի թմրադեղերին վերաբերող ինչ -որ քրեական գործի հետ, որի մանրամասները քննության շահերից ելնելով չեն բացահայտում: Իշխանությունները դեռ անցած տարվա հոկտեմբերին էին փորձել դատական կարգով Apple ընկերությանը պարտավորեցնել արգելաբացել սարքը, սակայն Նյու Յորքի դատավոր Ջեյմս Օրեսթեյնը փետրվարի վերջին որոշել էր, որ Apple–ը պարտավոր չէ իր կամքին հակառակ օգնել քննիչներին սարքը արգելաբացելու հարցում: Մարտին արդարադատության նախարարույթունը հայտարարել էր,որ կբողոքարկի այս որոշումը:





























