Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 24-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով նախաձեռնող խմբի կողմից առաջադրվում է որպես երկրի նախագահի թեկնածու` 2010-ի դեկտեմբերին կայանալիք ընտրություններում:
Ինչպես հաղորդում է «Բելտա»-ն, գործող նախագահի նախաձեռնող խմբում ընդգրկված է 8403 մարդ, որոնց ղեկավարը Ալեքսանդր Ռադիկովն է:
Նախաձեռնող խմբին գրանցելու մասին որոշումը ԿԸՀ-ն մտադիր է կայացնել սեպտեմբերի 27-ին կայանալիք իր նիստում: Դրանից հետո, խմբի մասնակիցները համապատասխան վկայականներ եւ ստորագրությունների համար նախատեսված թերթիկներ կստանան եւ սեպտեմբերի 30-ից կարող են Ալեքսանդր Լուկաշենկոյի թեկնածությունը գրանցելու օգտին ստորագրություններ հավաքել:
Օնտրական օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածու է դառնում նա, ում օգտին հավաքվել է առնվազն 100 հազար ընտրողի ստորագրություն:





























