Հրազդանում ապրիլի 9-ին հողին հանձնեցին 1995թ. ծնված շարքային զինծառայող Վահե Զաքարյանին: Վահեի հորեղբայրը NEWS.am-ի  հետ զրույցում պատմեց, որ տղան տանկիստ էր, զոհվել է տանկի անձնակազմի հետ միասին:

«Վահեն առաջնագծում զոհվել է հակառակորդի կողմից  տանկը պայթեցնելուհետևանքով: Հրամանատարները մեզ պատմեցին, որ Վահեն մինչև վերջ կռիվ է տվել թշնամու դեմ, խոցել են հակառակորդի տանկերը ու վերջում իրենք էլ զոհվել»,- պատմեց Սիմոն Զաքարյանը:

Հորեղբոր խոսքով, Վահեն շատ նպատակներ ուներ: Ընդունվել էր Հայաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, բայց կիսատ թողնելով ուսումը` զորակոչվել էր բանակ:

Վահեին հուղարկավորել են Հրազդանի քաղաքային պանթեոնում: