Թուրքական Haber50 պորտալը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետաքրքրաշարժ լուսանկարը: Ըստ պորտալի, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի կուլիսներում խաչվել են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նախագահը: Հանդիպումը բավական ծիծաղաշարժ է եղել. լուսանկարում երեւում է, թե ինչպես է Քլինթոնը շրթներկ քսում շուրթերին: Այս կապակցությամբ, թուրքական պորտալը նշում է. «Կինն ամեն տեղ կին է մնում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունել էր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Աֆղանստանին, Պակիստանին, Իրաքին, Իրանին, Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացին եւ «Ազատության նավատորմի» հետ կապված խնդրին վերաբերող հարցեր: