Ապրիլի 9-ին Դիլիջանում հրաժեշտ տվեցին Արցախի պաշտպանական մարտերում զոհված ժամկետային զինծառայող, տանկիստ Վլադիմիր Ալիխանյանին:

Համաքաղաքացիները Վլադիմիրին բնութագրում էին որպես «բոլորին հասնող, ճարպիկ, բոլորի կողմից սիրված» տղա:

«Վլադմիրը եղել է տանկի մեջ, բավականին մեծ սխրանք է գործել, հերոսական ծառայություն է մատուցել հայրենիքին: Արցախի Հանրապետության նախագահի անունից  հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով, բայց ամիսներ առաջ էլ ծառայության ընթացքում հրամանատարության կողմից պարգեւատրվել էր թանկարժեք նվերներով ու մեդալներով»,- NEWS.am-ին պատմեց Վլադիմիր համաքաղաքացին:

Տանկի անձնակազմը, որի մեջ եղել է Վլադիմիրը, հերոսական պայքարի մեջ է մտել ու լուրջ վնաս հասցրել հակառակորդին, մինչեւ խոցվելը գրեթե սպառել տանկի զինանոցում եղած բոլոր արկերը: