Երեւանում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ ապրիլի 9-ին, տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ասուլիսը: (ֆոտոռեպորտաժ)
Մինչ այդ համանախագհները եղել են Հայաստանի ԱԳՆ-ում, որտեղ նրանց դիմավորել էին հարյուրավոր ցուցարարներ, որոնք իրենց բողոքն են արտահայտել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերության, Մինսկի խմբի համնախագահների կողմից ոչ հասցեական գնահատականների դեմ, ինչպես նաեւ պահանջել են Արցախը ներգրավվել՝ որպես բանակցային կողմ:
Ցուցարարների ձեռքին եղել են Հայաստանի եւ ԼՂՀ դրոշներ, նրանք վանկարկել են «Ճանաչում», «Ղարաբաղը մերն է» եւ «Recognize Artsakh»: Ցուցարարների ձեռքին եղել են պաստառներ՝ «Stop terrօrism», «Ալիեւ մարդասպան», «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը» եւ բազմաթիվ այլ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն պաստառներով:
Համանախագահները հրաժարվել են որեւէ հարցի պատասխանել, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բջջայինով նկարահանել է ցուցարարներին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները մինչ այս եղել են Բաքվում (ապրիլի 5-ի երեկոյան), ապա նաեւ Ստեփանակերտում (ապրիլի 7-ին):















