Ավստրալիայի բնակիչ Ջոշ Զաշվերին բջջային ինտերնետով գրեթե մեկ տերաբայթ տվյալներ է ներբեռնել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Նա օգտվել է բջջային օպերատորի ակցիայից, որն օգտատերերին հնարավորություն է ընձեռել մի ամբողջ օր օգտվել անվճար ինտերնետից: Ակցիայի մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ ընկերության բաժանորդները մի քանի օր խափանումներով են օգտվել ինտերնետից:

Ըստ Gazeta-ի, դրա շնորհիվ երիտասարդը 994 ԳԲ տվյալներ է ներբեռնել, ինչի համար սովորական օրերին շուրջ 10 հազար դոլար կվճարեր: