«Քեփլեր» ուղեծրային աստղադիտակը, դեռեւս անհայտ պատճառներով, անցել է վթարային ռեժիմի: Այս մասին հաղորդում է NASA-ն: Սարքի ակտիվության ցածր մակարդակը գրանցվել է ապրիլի 7-ին. այդ ժամանակ «Քեփլեր»-ը վթարային ռեժիմում է գտնվել արդեն 36 ժամ:
«Արբանյակի աշխատանքի վերականգնումը թիմի առաջնահերթ խնդիրն է»,- նշել են NASA-ում: Քանի որ սարքը Երկրից շուրջ 120 մլն կմ հեռավորությամբ է գտնվում, դրա հետ հաջողվում է կապ հաստատել մի քանի րոպե ուշացումով:
Ըստ Lenta-ի, 2013 թվականի մայիսին շարքից դուրս էր եկել «Քեփլեր»-ի չորս գիրոսկոպներից մեկը, իսկ նույն տարվա օգոստոսին հայտարարվել էր, որ աստղադիտարանը կորցրել է աշխատունակությունը, չնայած նրա ստացած տվյալների մշակումը շարունակվում է մինչեւ հիմա:
2014 թվականի մայիսին մեկնարկել է «Քեփլեր»-ի նոր՝ K2 առաքելությունը, որի շրջանակում շուրջ 75 օր շարունակ հետեւում են վառ աստղերին:



























