Ըստ «Հայկական ժամանակ»-ի իրազեկ աղբյուրների, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բավական երկար ժամանակ առողջական ինչ-որ խնդիր ունի: Դատախազությունում բոլորը տարակուսած են, քանի որ Հովսեփյանը ժամերով զբաղվում է իր հոբբիներով: Թերթի տեղեկություններով, բանը հասել է նույնիսկ նրան, որ անցած ամսին Հովսեփյանը Գերմանիայում բուժման կուրս է անցել: Բայց իրավիճակը չի փոխվել, եւ նրա ենթակաները շարունակում են բողոել, որ «շեֆն» այլեւս առաջվանը չէ եւ նկարչությանն ավելի շատ ժամանական է տրամադրում, քան դատախազությանը:
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Հովսեփյանը օգոստոսին Գերմանիա էր մեկնել առողջարաններից մեկում հանգստանալու: Տռուզյանը հերքել է Հովսեփյանի առողջական խնդիրների մասին լուրը: Կարծիքներ կան, որ Աղվան Հովսեփյանը միտումնավոր է հիվանդ ձեւանում, որպեսզի Հայաստանի բարձագույն ղեկավարությունն իրեն ընկալի իբրեւ «անվնաս» եւ թույլ տա մինչեւ ժամկետի ավարտը` 2013-ի դեկտեմբերը պաշտոնավարել:



























