Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ջաբեր Անսարին հայտնել է, որ Ռուսաստանից զենիթահրթիռային Ս-300 համալիրների առաջին խմբաքանակն արդեն տեղ է հասել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ավելի վաղ մենք հայտնել էին, որ այդ պայմանագիրն իրականացման փուլում է գտնվում, եւ այսօր ես հայտարարում եմ, որ այդ սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն հասել է Իրան, իսկ մյուս խմբաքանակի փոխանցումը սպասվում է ապագայում»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Իրանին Ս-300 մատակարարելու համար խնդիրներ չկան։շ




























