Եթե Հայաստանի ՏՏ ընկերություններն անընդհատ խոսում են բանակի համար ինչ-որ սարքերի մասին, թող ինչ-որ բան ցույց տան: Այդ մասին ապրիլի  11-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր, Տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: 

«Թող ֆինանսավորում գտնեն, նախատիպ ստեղծեն, փաստով ցույց տան, թե այս կամ այն սարքն ինչպես է գործում, նոր այդ դեպքում թող պետությունից ֆինանսավորում խնդրեն: Թե չէ որքան հիշում եմ, մեկը կար` մեկ ու կես տարի գալիս էր, ասում էր, թե այնպիսի շարժիչ է ստեղծել, որին էներգիա պետք չէ: Ինչ ասես… Հիմա էլ չգիտեմ, թե ինչ են առաջարկում: Եթե պատրաստի ինչ-որ բան են առաջարկել, ուրիշ հարց: Բայց ճշգրիտ ինչ են առաջարկել, ես չգիտեմ», - ասել է Այվազյանը: