Սաուդյան Արաբիայում իրավաբանական մեծ սկանդալ է բռնկվել։ Երկրի իշխանությունները քննում են դատավորներից մեկի կողմից կաշառակերության գործը, որի անունը չի բարձրաձայնվում։

Al-Madinah պարբերականի հաղորդմամբ, դատավորը 200 միլիոն ռիալ կաշառք է վերցրել։ Փոխարենը նա հողի առք ու վաճառքի եւ շինարարություններ անելու թույլտվություններ է բաժանել։ Կաշառքն ամեն ամիս փոխանցվել նրա անձնական հաշվեհամարի վրա։

Առանցքային անձն այս խաբեության մեջ եղել է մի թուքր միջնորդ, ով  հասցրել է փախչել իր երկիր։ Սաուդյան Արաբիայի շարիաթական դատարանը պահանջում է Ինտերպոլի միջոցով գտնել այդ թուրքին։