Facebook-ը նախատեսում է գործիք ներկայացնել   Messenger-ում չաթ-բոթեր ստեղծելու համար: Հարթակը եւ API-ը կներկայացվեն F8 համաժողովի ընթացքում, որը տեղի կունենա ապրիլի 12-ին եւ 13-ին, հայտնում է Gazeta-ն: 

Facebook-ի նախապատրաստած` բոթերի ստեղծման հարթակը նախատեսված կլինի բիզնեսի համար: Այն թույլ կտա հաճախորդների հետ ստանդարտացված հիմքի վրա հաղորդակցման համակարգ ստեղծել, առանց սեփական տեխնոլոգիաների մշակման: Բոթերը կկարողանան պատասխանել ոչ միայն տեքստով, այլեւ  «լավ կազմակերպված հաղորդագրություններով», որոնք նաեւ պատկերներ եւ հղումներ կներառեն: 

Facebook-ը նաեւ «կենդանի չաթի» վեբ-պլանինգի վրա է աշխատում: Դրանք թույլ կտան արագացնել հաճախորդի եւ բիզնեսի շփումը: «Կենդանի չաթի» կոճակները տեղադրված կլինեն ընկերության կայքերում, դրանք Messenger հավելվածի միջոցով կապահովեն հաղորդակցությունը սպառողի հետ: