Mail.Ru Group ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Դմիտրի Գրիշինը 100 մլն դոլարով նոր՝ Grishin Robotics հիմնադրամ է ստեղծել:
Առաջին հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին՝ 25 մլն դոլար կապիտալով: Հիմնադրամի ստեղծման գլխավոր նպատակը ռոբոտեխնիկայով զբաղվող սթարթափերի ստեղծումն է:
Grishin Robotics-ի գրասենյակները կգործեն Սան Ֆրանցիսկոյում եւ Լոնդոնում: Նոր հիմնադրամի առաջին գործարքը Ring ընկերության C փուլին մասնակցությունն է: Այն առանձնատների եւ բնակարանների անվտանգության ապահովման համար «խելացի» սարքեր է մշակում, որոնք համացանցի միջոցով միանում են տեսագրելու հնարավորությամբ դռան զանգին:
Անցած չորս տարիների ընթացքում Grishin Robotics-ը ներդրում է կատարել 12 ընկերությունում: Նոր կապիտալի ներդրմամբ Grishin Robotics-ը ծրագրում է ուշադրությունը կենտրոնացնել A եւ B շարքի գործարքների ուղղությամբ՝ պահուստավորելով մինչեւ 10 մլն դոլար՝ յուրաքանչյուր ընկերության համար: Այս մասին գրում է Gazeta-ն:




























