Ղազախստանում յուրաքանչյուր շենքի համար սեփական կայքը կստեղծեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կազպոչտա» պետական փոստային օպերատորական ընկերությունը:

Կայքերը ստեղծվելու են BI Group նախագծի հետ համատեղ: Դրա համար մշակողներն օգտագործելու են «https://новый-индекс-здания.post.kz» սխեմայով նոր փոստային ինդեքսները:

«Այս կայքերի միջոցով շենքերի բնակիչները կկարողանան ստանալ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների տվյալները, քննարկումներ կազմակերպել հարեւանների հետ, վճարել կոմունալ ծառայությունների համար, հայտարարություններ տեղադրել»,- ասված է հայտարարությունում:

Կայքից օգտվելու համար հարկավոր է անվճար գրանցում անցնել: Այս մասին հաղորդում է Միր 24-ը: