Եվրամիության Խորհուրդն ապրիլի 11-ին երկարաձգել է «սեւ ցուցակով» Իրանի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը, որոնց պատասխանատու է համարում երկրի տարածքում մարդու իրավունքների խախտումների համար:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, պաշտոնական փաստաթղթի համաձայն, ԵՄ Խորհուրդը որոշել է մինչեւ 2017 թվականի ապրիլի 13-ը երկարաձգել սահմանափակող միջոցները 82 անձի եւ մեկ իրավաբանական անձի նկատմամբ՝ կապված Իրանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի հետ:
Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 12-ից, երբ լույս կտեսնի ԵՄ պաշտոնական ամսագիրը:




























