«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) դարձել է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ – փառատոնի գլխավոր հովանավոր:

Մրցույթ- փառատոնի շրջանակում 160 լավագույն աշխատանքներ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 21-ը ցուցադրվել են Երեւանի Գեղագիտական Ազգային կենտրոնում:

«Մրցույթը ցույց տվեց տարբեր երկրների հայ երեխաների միասնական մոտեցումը հայ ժողովրդի ժառանգության` հայ մշակույթի, հեքիաթի եւ արվեստի հանդեպ: Հենց Դուք` հայ երիտասարդներդ, վաղվա այս երկրի վառ ապագայի պատասխանատուն եք: Տեսնում եմ, որ այն վստահելի ձեռքերում է»,- նշված է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի ուղերձում:

Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու համար 6-12 տարեկան շուրջ 1000 երեխա Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելոռուսից, Վրաստանից Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից ներկայացրել են իրենց աշխատանքները: Մրցույթի արդյունքների համաձայն  10 երեխա ճանաչվել է հաղթող: 5 երեխա Հայաստանից եւ ԼՂՀ-ից ինչպես նաեւ 5 երեխա սփյուռքից ստացել են հիշարժան նվեր «ԱրմենՏել» ընկերության կողմից: