15 տարի առաջ թողարկված Windows XP-ն մնում է աշխարհում ամենահայտնի օպերացիոն համակարգերից մեկը, եւ դա անգամ դրա աջակցության դադարեցումից 2 տարի անց։
NetMarketShare գործակալության հետազոտությունների համաձայն՝ աշխարհում այսօրվա դրությամբ ամենապահանջված օպերացիոն համակարգը Windows 7-ն է, որին բաժին է ընկնում շուկայի 51.89 տոկոսը, փոխանցում է Informing-ը։
Երկրորդ տեղում է համեմատաբար վերջերս գործարկված Windows 10-ը, որին բաժին է ընկնում համակարգիչների 14.15 տոկոսը։ Իսկ Windows XP-ն 10.9 տոկոսով եզրափակում է լավագույն եռյակը։
Բացի այդ, առաջատար հնգյակում են նաեւ Windows 8.1-ը (9,56%) եւ OS X 10.11 El Capitan-ը (4,05%)։





























