Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում առաջին հերթին պետք է զորահավաք սկսել: Այս մասին ապրիլի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, Կենտրոնական հրամանատարության հետախույզ, հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր ու հրամանատար Վովա Վարդանովը:

Նրա խոսքով բոլոր հայերը պետք է զարգացնեն իրենց մարտական պատրաստվածությունը: «Ես առաջարկում եմ ռեզերվային բանակ ստեղծել, որի մեջ կընդգրկվեն Հայաստանի բոլոր քաղաքացիները: 15 օրվա ընթացքում քաղաքացիները կմասնակցեն մարտական դասընթացների, որից հետո կընդգրկվեն պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումներում»,- նշել է Վարդանովը: Իսկ ով չի ընդգրկվի ռեզերվային բանակում, հավելեց նա, թող այդ բանակը պահելու համար հարկեր վճարի: