Windows 10-ի վրա «Մահվան կապույտ էկրանը» նոր գործառույթ է ստացել, այժմ    խնդիրների մասին  հաղորդագրությանը QR-կոդ եւ հղում է ավելացել, որոնք օգտատիրոջը կվերաուղղորդեն դեպի լրացուցիչ տեղեկություններով էջ: Նորամուծության մասին հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Register պորտալին:

Windows 10-ի վերջին բիլդերից մեկում` build 14316-ում, «մահվան կապույտ էկրանին» QR-կոդ է ավելացվել, որը կոչված է օգտատիրոջը վերաուղղորդելու դեպի այն էջը, որտեղ նկարագրված է խնդիրը, դրա հնարավոր պատճառները եւ լուծումները: Անհրաժեշտ է  QR-կոդը սկան անել սմարթֆոնի օգնությամբ: 

Սակայն պարբերականը նշել է, որ նման գործառույթը կարող է ժողովրդականություն ձեռք բերել խարդախների մոտ: Վնասակար ծրագրային ապահովումը, որը կհայտնվի համակարգչում, կարող է  համակարգչի «անկում» մոդելավորել եւ կեղծ  QR-կոդի միջոցով   օգտատիրոջը տանել դեպի վտանգավոր ռեսուրս: