Սամարացի հայտնի քաղաքական տեխնոլոգ Էռնեստ Ստարատելեվը հիվանդանոց է տեղափոխվել դանակից ստացված վնասվածքով: Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, երեկոյան ժամը 11-ի սահմաններում, նա տուն վերադառնալիս է եղել, որը գտնվում է քաղաքի Հոկտեմբերյան շրջանի Մասլեննիկովի փողոցում: Շքամուտքի մոտ նրան են մոտեցել երկու երիտասարդներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ականատեսների վկայությամբ՝ ողջ երեկո տան շրջակայքում թրեւ էին գալիս անհասկանալի տարիքի երկու տղաներ, ովքեր ինչ-որ մեկի հետ սողոսկել են շենքի շքամուտք: Հենց նրանք էլ դիմավորել են Ստարատելովին եւ դանակով հարձակվել նրա վրա: Հարվածները տեղացել են հիմնականում տուժողի դեմքին, պարանոցին, երիկամների շրջանում եւ ոտքերին: Իրենց արյունալի գործն անելուց հետո չարագործները անհետացել են: Հնարավոր է, որ նրանց վախեցրել է քաղաքական տեխնոլոգի կինը, ով դուրս է եկել դիմավորելու ամուսնուն՝ աղմուկ լսելով: Ստարատելեվը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Բժիշկներն ասում են, որ դատելով վնասվածքների բնույթից, Ստարատելեվին սպանել չեն ցանկացել, ուղղակի վախեցրել են:
Նշենք, որ Էռնեստ Ստարատելեվը անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատում էր «Եդինայա Ռոսսիա» կուսակցության թեկնածու Դմիտրի Ազորովի հետ:




























