ԵԱՀԿ Մինսկի խմբի հանամախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) այսօր՝ սեպտեմբերի 25-ին հանդես են եկել հայտարարությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի հանամախագահները բանակցություններ են վարել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ»։ Համաձայն հայտարարության՝ հանդիպումներին ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ ղեկավարի ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։ Համանախագահները արտգործնախարարներին տեղեկացրել են դեկտեմբերի 4-ից 14-ը Լեռնային Ղարաբաղի շուրջ կայանալիք փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքների մասին։
ԵԱՀԿ Մինսկի խումբն իր առաքելությանը մասնակցելու համար հրավիրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ փախստականների հետ տարվող աշխատանքների Գերագույն հանձնաժողովի փորձագետներին։
Համանախագահները ներկայացրել են իրենց աշխատանքային պլանը, այդ թվում եւ՝ ԵԱՀԿ Աստանայում կայանալիք գագաթաժողովին նախապատրաստվելը։



























