Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն իրանական բիզնեսի ղեկավարների հետ հանդիպմանն առաջարկել է համագործակցել Ղազախստանի հետ:

Հանդիպմանն իրանական ավելի քան 20 ընկերությունների ղեկավարներ են մասնակցել, մասնավորապես՝ Imidro-ն, Ghadir Investments Group-ը, Sunir Group-ը, IRISL-ը, Jahad-eSabz-ը, որոնք աշխատում են էներգետիկ, ագրարային, շինարարական, հանքարդյունաբերության ոլորտներում:

Ղազախստանի ղեկավարն իրանական ընկերություններին կոչ է արել ակտիվորեն օգտագործել «Ղազախստան-Թուրքմանստան-Իրան» երկաթուղու պոտենցիալը:

Նշվել է, որ Ղազախստանը հետաքրքրված է Իրանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացմամբ մի շարք ոլորտներում, օրինակ՝ բժշկության, բիոտեխնոլոգիների, ագրոարդյունաբերական, տիեզերական տեխնոլոգիաների: