ԱՄՆ-ում այրված երեք Ղուրանների փոխարեն տպվելու եւ տարածվելու են սուրբ գրքի 3 միլիոն օրինակներ անգլերենով:
Ինչպես հաղորդում է տեղեկատվական IQNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի մշակույթի նախարարությանը կից Ղուրանի ուսումնասիրման եւ տարածման կենտրոնի ղեկավար Համիդ Մոհամմադին:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Թեննեսի նահանգքում քահանա Բոբ Օլդը Ղուրան էր այրել: Բացի Ղուրանից, այրել էին նաեւ մի գիրք, ուր հիշատակվում էր Մուհամեդ մարգարեի անունը:





























