Երկու իրանական ընկերություններ ստորագրել են համաձայնագիր մագիստրալային գազամուղ կառուցելու մասին: Այն պետք է սկիզբ առնի Հարավային Պարս հանքավայրից, այնուհետեւ Իրաքի ու Թուրքիայի տարածքով գազը Եվրոպա հասցնի, հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով Press-TV հեռուստաալիքը:

«Երկու իրանական ընկերություններ ստորագրել են համաձայնագիր 1.3 կմ երկարության ու 2.3 մլրդ արժողությամբ խողովակաշար կառուցելու համար, որը կապահովի գազի արտահանումը Իրանից Եվրոպա,- ասվում է հաղորդագրության մեջ,- Իրանական մագիստրալային գազամուղը կառուցվելու է Հարավային Պարս խոշորագույն գազային հանքավայրից ու անցնելու հարեւան Իրաքի տարածքով»:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Պայմանագիրը ստորագրել են Գազային ոլորտի շինարարության ու զարգացման իրանական ընկերությունն (IGEDC) ու «Պասարգադ» էներգետիկ զարգացման ընկերությունը: Շինարարության, շահագործման ու գազի փոխադրման պայմանագրի 25 տոկոսը ֆինանսավորելու է IGEDC –ը, ներդրումների մնացած մասը ապահովելու է Իրանի Ազգային զարգացման պետական հիմնադրամը: Միջոցների վերադարձն ապահովվելու է Իրաքին, Իրաքյան Քուրդիստանին ու Թուրքիա գազ արտահանելու հաշվին:

Մինչեւ Իրաքի սահմանը գազամուղի երկարությունը 590 կմ է: Դրա շինարարությունը, ինչպես եւ դրա երթուղու վրա հինգ կոմպրեսային կայանների կառուցումը կիրականացվեն երկու տարվա ընթացքում: