Թունիսի արվարձանում իրար են բախվել երկու ուղեւորատար գնացքներ: Ինչպես հաղորդում է AFP-ն, վթարի արդյունքում մոտ 60 մարդ է տուժել:
Գնացքները բախվել են սեպտեմբերի 24-ին, Բիր Էլ բեյ կայարանում, որը գտնվում է մայրաքաղաք Թունիսից 30 կմ դեպի հարավ: Թունիսից ժամանող գնացքը բախվել է Սֆաքս ուղեւորվող գնացքին: Բախման պահին ուժեղ անձրեւ է տեղացել:
Տեղի ունեցածի պատճառները պարզվում են:





























