Google-ը սեփական օրացույցի թարմացում է թողարկել, որը   Goals [նպատակներ] անվանումն է ստացել: Այն կկարողանա օգտատիրոջ գրաֆիկում ինքնուրույն ժամանակ գտնել օգտակար զբաղմունքների համար: Նորույթի մասին հաղորդում է ընկերության բլոգը, հայտնում է Gazeta-ն: 

Այսպես, օգտատերը կկարողանա Goals-ին հանձնարարել ժամանակացույցում ժամանակ գտնել մարզասրահում մարզվելու համար:  Հետո, գրաֆիկը վերլուծելով,   Goals-ը ցանկալի զբաղմունքի համար օպտիմալ ժամանակ է գտնում:   

Սկզբում օգտատերը միայն երկու տեսակի զբաղմունք կունենա` ֆիզիկական վարժություններ եւ որեւէ նոր բանի ուսումնասիրություն  (լեզու, երաժշտական գործիք եւ այլն): Այնուամենայնիվ, այն կկարողանա գործունեության սեփական տեսակները ստեղծել, օրինակ` ընթերցանություն, համակարգչային խաղեր կամ ուղղակի հանգիստ: