Ռումինիայի հայ համայնքը նոր հոգեւոր առաջնորդ ունի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 24-ին Գարեգին Բ կաթողիկոսը Հայրապետական օրհնությամբ հաստատել է սեպտեմբերի 21-ին Ռումինիայի Հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովի կողմից Ռումինիայի թեմի առաջնորդ ընտրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հոլանդիայի հայոց հոգևոր հովիվ տեր Տաթև վարդապետ Հակոբյանի ընտրությունը:
Տեր Տաթև վարդապետ Հակոբյանը ծնվել 1966 թ. հուլիս 7-ին Իրաքի Մուսուլ քաղաքում (ավազանի անունը՝ Հրաչ):





























