Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազատության հրապարակից դեպի Ռուսաստանի դեսպանատուն բողոքի երթ է ընթանում։ (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Ազատության հրապարակում հավաքված տասնյակ քաղաքացիներ մեկ րոպե լռությամբ հարգեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների հիշատակը:
Երթի կազմակերպիչներըն կոչ են արել համաքաղաքացիներին` մասնակցել ապրիլի 13-ի բողոքի երթին, որը ժամը 18:30-ին մեկնարկվելու է Ազատության հրապարակից եւ եզրափակվելու է ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի մասնակիցների անունից հայտարարության հրապարակումով, , որով Ռուսաստանից պահանջելու են.
-կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները ,իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը,
-անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին։











