Հնդկաստանը «Արիհանտ» ատոմային սուզանավից բալիստիկական К-4 հրթիռի փորձարարական արձակում է կատարել, հրթիռը կարող է միջուկային ռումբ կրել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով IANS գործակալությանը:
Ճշտվում է, որ բալիստիկական հրթիռը եւ ատոմային սուզանավը հնդկական Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO) սեփականությունն են:
Փորձարկումները կատարվել են մարտի 31-ին Բենգալյան ծոցում: Կ-4 հրթիռն արձակվել է մոտավորապես 20 մ խորությունից եւ խոցել է թիրախը 700 կմ հեռավորության վրա:





























