Մոսկվան քննարկում է Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու հարցը։ Այս մասին «Վեստի վ սուբոտու» ծրագրին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք հրավեր ենք ստացել մասնակցելու Լիսաբոնում կայանալիք Դաշինքի գագաթաժողովին։ Կարեւոր է այն, որ ՆԱՏՕ-ի շուրթերից գործնական հարցերում համագործակցություն զարգացնելու կոչ է հնչել»,- նշել է Լավրովը։
Լավրովի կարծիքով, Մոսկվայի համար կարեւորն այն է, որպեսզի աշխատի անբաժանության եւ անվտանգության ռուսական նախաձեռնությունը։ «Որպեսզի այն աշխատի, պետք է իմանալ, թե ինչպիսին կլինի ՆԱՏՕ-ն տեսանելի ապագայում։ Դրա պատասխանը կարող է լինել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգում, որն այժմ մշակվում է»,- ասել է նախարարը։




























