ԱՄՆ բանտերից մեկի աշխատակից, 34-ամյա Գարինա Ֆերոնը վիճակախաղով 54 մլն դոլար է շահել։ Ինչպես հայտնում է Utro.ru-ն, նա դեռեւս չի որոշել, թե ինչ է անելու շահած մեծ գումարի հետ, սակայն չի փոխելու ներկայիս աշխատանքը։
Ֆերոնը միայնակ մայր է, դաստիարակում է երկու երեխաներին։ Վիճակախաղի տոմսեր նա այնքան էլ հաճախ չի գնել՝ մեկուկես տարին մեկ անգամ։





























