Նյուրնբերգում կրկնակի աստղային համակարգ են հայտնաբերել, որը մեծ արագությամբ հեռանում է Ծիր Կաթինից: Աստղային համակարգը հայտնաբերել են Էրլանգենի համալսարանի գիտնականները:

Phys.org կայքի փոխանցմամբ, աստղագետները նախկինում նույնպես հետեւել են այս աստղին, սակայն կարծել են, որ խոսքը սովորական միայնակ գերարագ աստղի մասին է, որոնք Ծիր Կաթինի համակարգում մեկ տասնյակից ավելին են:

Ըստ RuNews24-ի, կրկնակի աստղային համակարգը կոչվել է PB3877: Երկու աստղերի մակերեւույթի ջերմաստիճանը տարբերվում է: Ավելի փոքր չափ ունեցող աստղի ջերմաստիճանը գրեթե հինգ անգամ գերազանցում է Արեգակի ջերմաստիճանին: Իսկ մեծ աստղը հազար անգամ սառն է Արեգակից:

Կրկնակի աստղային համակարգի հեռավորությունը Երկրից շուրջ 18 հազար լուսային տարի է: