Չինական Meizu ընկերությունը հայտարարել է Prօ 6 սմարթֆոնի մասին, որը 10 միջուկանի Helio X25 պրոցեսոր ունի: Այս մասին գրում է Engadget-ը:

Սարքը Super AMOLED FullHD էկրան ունի՝ կապված Gorilla Glass 3 ապակիով, USB Type-C եւ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն: Կախված տարբերակից՝ ներկառուցվող հիշողության ծավալը կարող է կազմել 32 կամ 64 ԳԲ:

Ըստ Lenta-ի, Meizu Pro 6-ի ալյումինե պատյանը iPhone 6-ի ոճով է: Բացառություն է կազմում հիմնական տեսախցիկը, որը ոչ թե աջ կողմում է, այլ կենտրոնում: