Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ի հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը: