«Մենք վստահելի ներդրում կատարեցինք հայ-թուրքական մերձեցման գործում, սակայն Թուրքիան, դժբախտաբար, հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլեւ վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում:

Նա նաեւ նշել է, որ ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը վստահ քայլ է արել դեպի հարաբերությունների նորմալացում:

«Մինչ օրս հայ-թուրքական սահմանը շարունակում է մնալ միակ փակ սահմանը Եվրոպայում: Պետք է լավ մտադրությունները ապացուցել գործով, այլ ոչ` միայն բառերով: Հայաստանը պատրաստ է առաջ շարժվելու, երբ Թուրքիան կրկին պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները առանց որեւէ նախապայմանի»,- ընդգծել է նախարարը: