Microsoft ընկերությունը գործարկել է CaptionBot ալգորիթմը, որը կարող է վերլուծել օգտատերերի լուսանկարները եւ դրանց համար մակագրություններ հորինել՝ երբեմն ուղեկցելով էմոջիներով: Ծառայությունը հասանելի է captionbot.ai կայքում:

Պատկերներ կուտակելով բոտը սովորում է դրանց վրա նոր դետալներ ճանաչել: CaptionBot-ում բեռնած նկարները պահպանվում են սերվերի վրա, փոխանցում է Lenta-ն:
The Daily Dot-ի տեղեկություններով՝ ծառայությունը հիմնված է Microsoft Cognitive Services-ի գործիքների վրա եւ աշխատում է արհեստական ինտելեկտով: