Ավստրիացի հետազոտողները ածխածնի եւ կարբինի էկզոտիկ ձեւի կայուն արտադրություն են ստացել, որն իր կարծրությամբ 40 անգամ գերազանցում է ալմաստին: Այս մասին հայտնում է Nature Materials-ը:
Կարբինի հատկությունները գիտնականներին հաշվարկել էին մի քանի տարի առաջ եւ պարզել, որ կարծրությամբ այն գերազանցում է մարդկանց հայտնի բոլոր նյութերը: Սակայն կարբինը քայքայվում էր հենց արադրության ժամանակ, քանի որ իրենից ածխածնի ատոմների երկար շղթա է ներկայացնում:
Խնդիրը լուծելու համար Վիեննայի համալսարանի ֆիզիկոսները գրաֆեններից մեկը դրել են մյուսի վրա եւ «թերմոս» ստացել: Պաշտպանիչ շերտի ներսում գիտնականները սինթեզել են կարբին՝ 6400 ատոմից բաղկացած շղթա: Ֆիզիկոսները ոչ միայն կայուն ձեւ են ստացել, այլ նաեւ պարզել են, որ կարբինի էլեկտրական հատկությունները կախված են շղթայի երկարությունից:
Սակայն անհասկանալի է մնում այն, թե ինչպես է պետք կարբինը դուրս հանել «թերմոսից»: Այդ հարցի շուրջ հետազոտողները դեռ աշխատում են:




























