Թուրքիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության նախավերջին օրը Հայաստանը մնաց առանց մեդալի:

Հռիփսիմե Խուրշուդյանից հետո անհաջող հանդես եկավ նաեւ Գեւորիկ Պետրոսյանը: Խուրշուդյանը +75 կգ քաշային կարգում գրավեց 4-րդ տեղը, իսկ Գեւորիկ Պետրոսյանը 94 կգ քաշային կարգում նույնիսկ տասնյակ չմտավ:

Երկամարտի 380 կգ արդյունքով Պետրոսյանը գրավեց 11-րդ տեղը:

Չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսաստանցի Ալեքսանդր Իվանովի արդյունքն է 403 կգ: