Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար հաստատելու վրա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Ռոհանին նշել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, հաղորդում է IRNA գործակալությունը:

Իրանի նախագահը ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է միավորվեն, ընդդեմ ահաբեկչության, ծայրահեղականության եւ բռնության, որպես ընդհանուր սպառնալիքի: