Facebook սոցիալական ցանցում տեսանյութի անվան տակ նոր վիրուս է շրջում: Օգտատերերն ընկերներից անձնական հաղորդագրություն են ստանում, որը YouTube-ի տեսանյութ է նիշեցնում: Հղումը սեղմելու դեպքում օգտատիրոջ էջը կոտրում են, հայտնում է Lenta-ն:
Վիրուսով վարակվելու դեպքում համակարգն ավտոմատ կերպով այն ուղարկում է օգտատիրոջ ընկերներին: Տեսանյութերը պոռնկագրական բնույթ են կրում: Ընդ որում, հաղորդագրություն ստանալիս չի երեւում, որ կադրերը պոռնկագրական բնույթի տեսանյութից են:
Հղումով անցնելու դեպքում առաջարկում է նայել տեսանյութը, սակայն դրա համար վիրուսը պահանջում է բրաուզերի համար կարգավորում տեղադրել, որն էլ վարակում է օգտատիրոջ էջը՝ վիրուսը տարածելու համար:





























