Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, այսօր՝ ապրիլի 15-ին, ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին եւ նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալ Քոչարյանը գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի եւ Իրանի միջեւ ավանդական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը:
Անդրադարձ կատարվեց համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին եւ այդ համատեքստում ձեռնարկվելիք քայլերին:





























