Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը վերադարձել է արձակուրդից, որն անցկացնում էր ընտանիքի հետ, Ավստրիայում:

Իր աշխատանքային օրը քաղաքապետն սկսելու է առավոտյան 8-ին, եւ ավարտելու է ուշ գիշերին:

Սեպտեմբերին Մոսկվայի քաղաքապետի դեմ լուրջ հակաքարոզչություն էր սկսվել դաշնային հեռուստաալիքներով:

Համաձայն վերջին հարցումների՝ Լուժկովին այս կամ այն կերպ չեն վստահում ռուսաստանցիների կեսից ավելին, լիովին վստահում է միայն 3 տոկոսը: