Վանաձորում 2013թ. հոկտեմբերին 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանելու մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւին այսօր՝ ապրիլի 15-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց:

Կարեն Կունգուրցեւին դատարանն ազատ արձակեց հենց նիստեի դահլիճից:

Նշենք, որ դատախազը պահանջել էր 9 տարի 6 ամսվա ազատազրկում: Ամբաստանյալի փաստաբանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, սակայն, արդարացում են պահանջում: Հիշեցնենք, որ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: