Իրանը երբեք չի ստորագրի նավթի արդյունահանման կրճատման մասին Դոհայում նախապատրաստվող համաձայնագիրը: Այս մասին ԻՐՆԱ գործակալությանն ասել է Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչ Աքբար Նեմաթոլլահին:
Նա նշել է, որ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն չի մասնակցելու Կատարի մայրաքաղաք Դոհայում ապրիլի 17-ին նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների հավաքին:
«Նախարարն Իրանի դիրքորոշումը ներկայացրել է ինչպես ՕՊԵԿ անդամների, այնպես էլ անդամ չհանդիսացող երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Իրանը երբեք չի ստորագրի Դոհայում նախապատրաստվող համաձայնագիրը»,- ասել է Նեմաթոլլահին:




























